Հունգարիայում լրջորեն մտահոգվել են Հայաստանի եւ միջազգային հանրության խիստ արձագանքից` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման կապակցությամբ: Այս մասին գրում է «Արգումենտի նեդելի»-ն` վկայակոչելով կառավարության շրջանակներին մոտ աղբյուրին:
Տեղեկատվական աղբյուրի խոսքով, Ռ. Սաֆարովի արտահանձնումը սովորական ծրագրով է տեղի ունեցել: «Սակայն Բաքուն խաբել է Բուդապեշտին. Հենց, որ Սաֆարովը ոտք է դրել ադրբեջանական հող, նա անմիջապես ազատ է արձակվել եւ ցուցադրաբար պարգեւատրվել է նախագահ Ի.Ալիեւի կողմից: Այս նորությունը իրականում ցնցել է ձախորդ հունգարացիներին: Երկիրը ծայրահեղ տհաճ իրավիճակում է հայտնվել»,-գրում է «ԱՆ»-ն:
«Բուդապեշտում հասկանում են, որ տվյալ տեղափոխությունը շատ հանգիստ կարող է կովկասյան «սպանություն` Սարաեւոյում» դառնալ: Եթե այժմ նոր պատերազմ ծագի Լեռնային Ղարաբաղում, ապա մեղքի նշանակալից բաժինը Հունգարիայինը կլինի: Ընդ որում, իրավիճակը այնպես է դասավորվել, որ բոլոր կողմերը ստեղծված իրավիճակում իրենց օգուտներն են քաղում, բացի Հունգարիայից:
Սաֆարովի հայրենիք վերադարձը օգնել է, որ Ալիեւը վարկանիշը բարձրանա հայրենակիցների աչքին, իսկ հայերը եւս մեկ առիթ ստացան աշխարհին ապացուցելու «Բաքվի նենգությունը»:
Իսկ Վաշինգտոնը կրկին կարողացել է ջրից չոր դուրս գալ այս պատմությունից եւ սլաքները ուղղել «կրտսեր գործընկերոջ» վրա: Բուդապեշտի դասընթացները, որոնց ընթացում մարդասպան Սաֆարովը հանդիպել էր իր զոհին, կազմակերպվել էր հենց ԱՄՆ-ում: Ընդ որում, ինչպես հաղորդում է «ԱՆ-ն», դասընթացները իրականացվում էին ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, այլ ՀԴԲ-ի դասընթացների շրջանակներում:
Հունգարական հատուկ ծառայությունները անմիջապես զգուշացրել են ամերիկացիներին, որ Սաֆարովը խանութից կացին է գնել: Սակայն նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել այս տեղեկատվությանը: Արդյունքում հանցագործը, հանգիստ սրելով կացինը, կտրել է խեղճ հայի գլուխը»,-գրում է ռուսական պարբերականը:




























