Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին Թուրքիայում տեղակայած սիրիացի գաղթականների ճամբարներ այցելելուց հետո հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը նախարարության շենքում դիմավորել է Անջելինա Ջոլիին։ Հանդիպումից առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվել է լուսակարել եւ տեսանկարահանումներ իրականացնել, որից հետո հանդիպումը անցել է փակ դռների հետեւում։

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ներքին գործերի նախարարը հանդիպմանը շատ ուրախացած էր։  Այս հրապարակման համար Milliyet-ը օգտագործել է «Նախարարի բերանը մինչեւ ականջներն է» վերնագիրը։