Վրաստանում քահանաները ծեծել են լրագրողին եւ ջարդել են նրա տեսախցիկը: Դեպքը տեղի է ունեցել Փոթիի եկեղեցու բակում, երբ TSpress.ge-ի լրագրող Էլիսո Ջանաշիան որոշել էր նրանց մի քանի հարց ուղղել:
Ինչպես պատմել է Էլիսո Ջանաշիան, լրագրողները նկարահանում էին եկեղեցու պարիսպներին փակցված` Սահակաշվիլիի, կաթողիկոսի եւ տեր Գրիգոլի պատկերներով պաստառները:
«Մենք տեղեկություններ էինք ստացել այն մասին, որ սեպտեմբերի 14-ին Փոթի է պատրաստվում ժամանել Սահակաշվիլին, այդ պատճառով պարսպի պատերին փակցվել են պաստառներ: Մենք որոշել ենք, մի քանի հարց տալ տեր Գրիգոլին, սակայն նա չի կարողացել թաքցնել իր զայրույթը, դուրս է նետվել մեքենայից, հրել է ինձ եւ հարվածել ոտքով: Երկրորդ քահանան ինձնից խլել է ֆլիպ-տեսախցիկը եւ ջարդել է` գետնին հարվածելով»,-պատմել է Էլիսո Ջանաշիան, փոխանցում է «Գրուզիա օն-լայնը»:




























