Հալեպում հայկական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին չի տուժել սեպտմեբրի 13-ին տեղի ունեցաած ռմբակոծությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը:

Եկեղեցու մի մասի ավերման լուրը տարածել էր ֆրանսիական  «Nouvelles d`Arménie» պարբերականը: «Եկեղեցու շենքը չի վնասվել, սակայն տուժել է ետնաբակի պարսպի մի հատվածը»,-հաղորդել է Ժիրայր Ռեիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանում է իրականությանը այն տեղեկատվությունը, ըստ որի հայերը գրոհայիններին հակահարված տալու նպատակով զինվում են,  Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ դա այդպես չէ: Նրա խոսքով, երկրում ստեղծվում են քաղաքացիական հսիչ խմբեր` խաղաղ թաղամասերի հսկողության համար, սակայն նրանց մեջ ընդգրկվծ են տարբեր ագության եւ կրոնի  ներկայացուցիչներ: