Գերմանիայում Apple ընկերության պահանջով նախնական արգելք է դրվել Motorola Mobility ընկերության մի շարք Android-սարքերի վաճառքի վրա:
Դատարանը վճռել է, որ Apple-ի պատենտը խախտվել է. խոսքը «overscroll bounce» համակարգի մասին է, որը կիրառվում է պլանշետներում եւ զգայուն էկրաններով սմարթֆոններում: Այն ավտոմատ կերպով փաստաթուղթը, նկարը վերադարձնում է այն դեպքում, եթե օգտագործողը դուրս է եկել դրա սահմանից:
Այսպես, Գերմանիայում արգելանքի տակ են Motorola Milestone XT720-ը, Defy и Atrix-ը, նաեւ Xoom պլանշետները: Բացի այդ, «Մոտորոլան» պետք է տուգանք վճարի: Ընկերությունը որոշումը բողոքարկելու համար մեկ ամիս ժամանակ ունի:
Motorola Mobility կարող է նաեւ ծրագրային ապահովման նոր տարբերակ թողարկել իր սարքերի համար` առանց Apple-ի տեխնոլոգիայի կիրառման, գրում է «Կոմպյուլենտան»:
Ընկերությունների միջեւ պատենտային վեճն սկսվել էր 2010թ., երբ Motorola Mobility -ն Apple-ին մեղադրել էր իր 18 պատենտների խախտման մեջ, մասնավորապես` WCDMA եւ Wi-Fi ցանցերին անլար տեղեկատվություն փոխանցելու տեխնոլոգիայում:
Ի պատասխան Apple-ը հակընդդեմ հայց էր ներկայացրել իր պատենտների ապօրինի օգտագործման համար:





























