Երեւանյան «Դուդուկներ» համույթը   ելույթ կունենա ԱՄՆ-ի արեւելյան ափերի տարբեր  երկրներում  գտնվող Հայ առաքելական եկեղեցիներում : Երաժիշտները կկատարեն հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործություններ: Խմբի հիմնադիրը եւ գլխավոր դուդուկահարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը:

Ինչպես հաղորդում է «The Armenian Mirror-Spectator»-ը, «Դուդուկներ» համույթը  սեպտեմների 21-ին ելույթ կունենա Սբ. Լեոն եկեղեցում (Նյու Ջերսի նահանգ), սեպտեմբերի 22-ին Սբ. Հակոբի եկեղեցում (Մասաչուսեթ նահանգ), սեպտեմբերի 23-ին Տրամբուլի Սբ. Բարձրյալ եկեղեցում (Կոննեկտիկուտ նահանգ) եւ այլն:

Դուդուկը, որը  հնագույն ժամանակներից հայտնի է որպես ծիրանի փող, հանդիսանում է Հայաստանի փողային  փայտե ավանադական նվագարան: Համարվում է, որ երաժշտական այս գործիքը թվագրվում է 1500-ից 3000 թթ-ով: Էթնոերաժշտագետ դոկտոր Ջոնաթան Մակքոլլամի խոսքով, դուդուկը պատկերվել է հայկական միջնադարյան բազմաթիվ ձեռագրերում  եւ հանդիսանում է հայկական միակ ու իրական ազգային նվագարանը, որը գոյատեւել է պատմության ընթացքում եւ որպես այդպիսին, հանդիսանում է հայ ազգային  ինքնության խորհրդանիշը:

2005 թ-ին ՅՈւՆԵՍԿՈ-ն հայկական դուդուկի երաժշտությունը ճանաչել  է «մարդկության ոչ նյութական ժառանգության գլուխգործոց»: