Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` ծննդյան տարեդարձի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ծննդյան օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն եւ առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջեւ առկա ռազմավարական համագործակցությանը հաղորդելով նոր բովանդակություն:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: