«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սմարթֆոն գնող յուրաքանչյուր հաճախորդին կնվիրի 300 մեգաբայթ շարժական ինտերնետ: Առաջարկը գործում է բոլոր ֆիզիկական անձանց համար, ովքեր 2012թ-ի սեպտեմբերի 14-ից 30-ը Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից ձեռք կբերեն ժամանակակից հեռախոսներ: Ակցիան գործում է նաեւ տարաժամկետ պայմանով սմարթֆոն գնելու դեպքում:
«Պատահական չէ մեր բաժանորդների համար հերթական նվերի ընտրությունը: «ԱրմենՏել» ընկերությունն արձանագրում է ժամանակակից շարժական հեռախոսներից եւ շարժական ինտերնետից օգտվելու կայուն աճ: Ընդառաջելով հաճախորդների ցանկությունները, մենք ոչ միայն առաջարկում ենք ժամանակակից շարժական հեռախոսների ձեռք բերման շահավետ պայմաններ, այլ նաեւ հնարավորություն ենք ընձեռում փորձարկել ծառայությունները եւ հավելվածները: Հուսով ենք, որ մեր օգնությամբ հաճախորդները կբացահայտեն իրենց նոր սմարթֆոնների բոլոր հնարավորությունները», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ի լրումն այս առաջարկի, Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մինչեւ սեպտեմբերի վերջ ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել «արծաթ», «ոսկի», «պլատին» համարներ կես գնով: Հաշվեկշիռը 1000, 3000 կամ 5000 դրամով լիցքավորելու դեպքում համապատասխանաբար «արծաթ», «ոսկի», «պլատին» համարի արժեքը կկազմի 2500, 30000, 70000 դրամ:





























