Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաեւ հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը եւ ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ: