Սեպտեմբերի 14-ին Կահիրեյում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Սեպտեմբերի 13-ի երեկոյան մի շարք կրոնական գործիչների ներգրավման շնորհիվ քաղաքում իրավիճակը կարգավորվել է: Սակայն առավոտյան, երբ իրավապահ մարմինները ցանկացել են ցրել  ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարներին, կրկին անկարգություններ են ծագել:

Ոստիկանները արցունքաբեր նռնակներ են կիրառել, իսկ ցուցարարները ուժայինների ուղղությամբ քարեր եւ դյուրավառ հեղուկով շշեր են նետել:

Ներկայումս տասնյակ մարդիկ հավաքվում են Թահրիր հրապարակում, որտեղ «ուրբաթօրյա աղոթքից» հետո պետք է տեղի ունենա միլիոնների երթ` «Պաշտպանիր մարգարեին» նշանաբանով:

Ռոսբալտի տվյալներով, բախման արդյունքում վիրավորվել է ավելի քան 224 ցուցարար, 37 մարդ ձերբակալվել է: Տուժել է նաեւ ավելի քան 30 ոստիկան: