Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` քամին` հարավ-արեւելյան շրջաններում կլինի 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4, իսկ արեւելյան շրջաններում 4-6 աստիճանով:
Իսկ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:




























