Լոնդոնում հաստատել են ֆրանսիական Closer հրատարակչության հրապարակած լուսանկարների իսկությունը: Բուքինգհեմյան պալատը մեկնաբանել է Քեյթ Միդլթոնի գոտկատեղից վերեւ մերկ լուսանկարները` հայտարարելով, որ արքայազն Ուիլյամի եւ նրա կին Քեյթ Միդլթոնի անձնական կյանքի դրվագները լուսանկարած ֆրանսիացի պապարացիները հատել են «կարմիր գիծը» եւ դրա համար օրենքի առաջ պատասխան կտան:
«Այժմ ֆրանսիացի փաստաբանների հետ խորհրդակցություններ են տարվում այն թեմայով, թե ինչպիսին կարող են լինել հետեւանքները», - բրիտանացի միապետերի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է France Press-ը:
Քեմբրիջի դքսուհու «թոփլես» լուսանկարներն սկզբում առաջարկվել էին բրիտանական լրատվամիջոցներին, սակայն վերջիններս հրաժարվել էին սենսացիայից: Լուսանկարները վաճառվել էին ֆրանսիական ամսագրին: Արքայական զույգին լուսանկարել են ֆրանսիական Պրովանսում հանգիստն անցկացնելու ընթացքում:





























