Սեպտեմբերի 14-ին Տուլայում ընթանում է Ռուսաստանի  Հայերի միության համագումարը;

ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուկանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է ,որ համագումարին  մասնակցում են  տարաշաշրջանային հայկական համայնքների ներկայացուցիչները: Մասնակցում է նաեւ  ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը: Համագումարի օրակարգում  է Ռամիլ Սաֆարովի արտահանձման ու ներման, ինչպես նաե հայ ցեղասպանության ճանաչման  ուղղությամբ աշխատանքների ակտիվացման հարցերը:

Նշենք ,որ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում Ռամիլ Սաֆարովի արտահանձման ու ներում շնորհելու կապակցությամբ անցկացվել էր ռուսաստանյան հասարակության միտինգ: Ավելի վաղ` սեպտեմբերի 7-ին  Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան առջեւ տեղի էր ունեցել բողոքի ակցիա: