Արաբական երկրում հակաքրիստոնեական եւ հակաամերիկյան հուզումների ամենաթեժ պահին Հռոմի Պապը Լիբանան է ժամանել: Հենց Բեյրութի Ռաֆիկ Խարիրիի անվան օդանավակայանում նա կոչ է արել դադարեցնել զենք մատակարարել Սիրիային` զենքի առաքումը «ծանրագույն հանցանք» որակելով:

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը Լիբանան է ժամանել մերձավորարեւելյան տարածաշրջանում քրիստոնեաների դրության հարցը կարգավորելու համար, ոքվեր մի կողմից հալածվում են Սիրիայի  քաղաքացիական պատերզամներից, մյուս կողմից` Լիբիայում, Եգիպտոսում եւ այլ երկրներում հակաամերիկյան բողոքի ցույցերից:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Պապի պաշտպանության համար Լիբանանի իշխանությունները մայրաքաղաք են բերել հազարավոր զինվորներ: Անվտանգության նկատառումներով հետաձգվել էն Բեյրութ կատարվելիք բոլոր չվերթները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հռոմ Պապ Բենդիկտոս 16-ը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան: Այցի շրջանակներում Պապը կլինի նաեւ Զմմառ տաճարում, որը պատկանում է Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանին: Հռոմի Պապի այցի նպատակներից  մեկը` Միջին Ասիայում խաղաղ համագոյակցության կոչն է, ինչի արդյունքում այս այցը արդեն պատմության մեջ մտել է «Խաղաղության ուխտագնացություն» անվամբ:  Այնուհետեւ ընթրիք տեղի կունենա  Լիբանանի հայրապետերի եւ եպիսկոպոսների հետ Լիբանանում  Հայ կաթոլիկ եկեղեցու սեղանատանը: Այցի ընթացքում Բենեդիկտոս 16-րդը հանդիպում կունենա նաեւ Մեծի Տանն Կլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Այցի ավարտին Հռոմի Պապը կդիմի Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմաններին եւ քրիստոնեաներին` նրանց կոչ անելով ապրել խաղաղության մեջ եւ փոխադարձ հարգանքով  ու սիրով վերաբերել միմյանց: