Կանադական «Winnipeg Free Press» պարբերականն անդրադարձել է հանրահայտ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի` Կանադայի Վինիպեգե քաղաքում կայացած համերգին:

Երգչուհին երգել է հայերեն եւ հունարեն. «Ունկնդրին բաժանվել էին երգերի տեքստերը` թարգմանությամբ, բայց ով էր կարդում այդ թղթերը, երբ բեմում Բայրաքդարյանն էր», գրում է պարբերականը:

Նշվում է, որ երգչուհին կատարել է Սայաթ Նովայից չորս երգ: «Մենք զգում էինք, որ ճանապարհորդում ենք դեպի ետ, դեպի ավելի վաղ Հայաստան: Բայրաքդարյանի ձայնը երգերը լցնում էր անհատականությամբ: Ունկնդիրն ավելին ակնկալել չէր կարող»,-գրում է թերթը: