Եգիպտոսի իսլամիստները ֆիլմ կնկարահանեն, որը արաբական երկրներում մեծ աղմուկ հանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի այլընտրանքը կդառնա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին հայտնել է «Ան-Նուր» սալաֆիթների կուսակցության ներկայացուցիչը: Նրա խոսքով կես ժամանոց ֆիլմին տրվել է աշխատանքային «Ի՞նչ կլիներ աշխարհի հետ` առանց Մուհամեդ մարգարեի» անվանումը :
Կուսակցությունը ֆիլմի սցենարի ստեղծման համար արդեն իսկ խումբ է հավաքել, որը պատրաստ կլինի մեկ ամիս անց: Այդ ընթացքում կահավքագրվի նաեւ նկարահանող խումբը, որն էլ անմիջապես կստանձնի փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի բուռն ալիք է բարձրացել իսլամական աշխարհում, ինչի հետեւանքով Լիբիայի, Եգիպտոսի, Թունիսի եւ Յեմենի ամերիկյան դեսպանատների վրա հարձակումներ են տեղի ունեցել: Լիբիայում անկարգությունների հետեւանքով Բենգազիում սպանվել է ամերիկյան դեսպանը:





























