«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ցույցերը հասել են նաեւ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքա: Ցույցի ժամանակ այրվել են ամերիկյան եւ իսրայելական դրոշները:

Ուրբաթօրյա աղոթքի ավարտից հետո ցուցարարները  «Բայթուլ Մուկարրամ» մզկիթի մոտից փորձել են ներխուժել ԱՄՆ-ի դեսպանատան տարածք: Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել ` ցուցարարների մուտքը  դեսպանատան տարածք արգելելու համար: «Բայթուլ Մուկարրամ» մզկիթի հոգեւորականը պահանջել է ցուցադրական պատժի ենթարկել ֆիլմի ստեղծողներին:

Իրավապահ մարմինների տվյալներով, մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տեղի են ունեցել  բողոքի 6 ակցիա, փոխանցում է Ռիա Նովոստին:

Բանգլադեշի բնակչության  մոտ 90 տոկոսը իսլամի հետեւորդներ են: 2006 թ-ին տասնյակ հազաավոր ցուցարարներ մասնակցել են մանկական ամսագրերից մեկում Մուհամեդ մարգարեի ծանղրանկարի պատկերամն դեմ: