Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը իր դիմումի համաձայն ազտավել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները: Նրա փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդուն`  Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն Գուրգեն Դումանյանին:

Հովիկ Աբրահամյանի մեկ այլ հրամանով` Վրեժ Գասպարյանը նշանակվել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական:

Նշենք, որ Վրեժ Գասպարյանին ԱԺ բերեց նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, եւ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, անընդհատ խոսվում էր նրա` աշխատանքից հետացման մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի