Լիբանանը Հռոմի պապին դիմավորել է բողոքի ակցիաներով, որոնց պատճառը ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն է: Տրիպոլիում հարյուրավոր ցուցարարներ այրել են արագ սննդի KFC (Kentucky Fried Chicken) ցանցի ռեստորանը: Տեղացիների խոսքով, ցուցարարները վանկարկել են «Մենք չենք ուզում տեսնել Պապին» եւ «Ոչ Իսլամը վարկաբեկելուն»:

Reuters-ի տվյալներով, ցուցարարների եւ ոստիկանության բախումներում մեկ մարդ զոհվել է, 25-ը վիրավորվել են:

Լիբանան ժամանելով Հռոմի պապը հայտարարել էր, թե այդ երկիրը կրոնական հանդուրժողականության վառ օրինակ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հռոմի Պապը Հենց Բեյրութի Ռաֆիկ Խարիրիի անվան օդանավակայանում կոչ էր արել դադարեցնել զենք մատակարարել Սիրիային` զենքի առաքումը «ծանրագույն հանցանք» որակելով:

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը Լիբանան է ժամանել մերձավորարեւելյան տարածաշրջանում քրիստոնեաների դրության հարցը կարգավորելու համար, ոքվեր մի կողմից հալածվում են Սիրիայի  քաղաքացիական պատերզամներից, մյուս կողմից` Լիբիայում, Եգիպտոսում եւ այլ երկրներում հակաամերիկյան բողոքի ցույցերից: