Թունիսում ցուցարարները ներխուժել են ամերիկյան դեսպանատան տարածք, այրել ծառերն ու կոտրել պատուհանները: Ականատեսի խոսքով, դեսպանատան շենքի վրա ծուխ է բարձրանում:

Reuters-ի փոխանցմամբ, հարձակումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Իրավապահները նաեւ օդ են կրակել, սակայն ամբոխը չի ենթարկվել:

CNN-ի տվյալներով, բազմությունը ԱՄՆ դեսպանատուն է ուղեւորվել ուրբաթօրյա աղոթքից հետո: Նրանցից շատերը արմատական վահաբիտներ են եղել:

Եւս մեկ հարձակում այսօր եղել է նաեւ Սուդանում: Ոստիկանները կրակ են բացել, սակայն ցուցարարները մտել են Խարթումի դեսպանատուն:

Նշենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո բողոքի ակցիաներ են եղել բազմաթիվ երկրներում: