Ռուսաստանի Պետդուման  սեպտեմբերի 14-ին պատգամավորական մանդատից զրկել է «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Գենադի Գուդկովին:

Ըստ իրավապահ մարմինների` Գուդկովն ապօրինի կերպով ձեռնարկատիրական գործունեության է մասնակցել: Դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին հայտարարել է, թե պատգամավորն իբր խախտել է հակակոռուպցիոն օրենսդրությունը: Նա լինելով Պետդումայի պատգամավոր` չի դադարել զբաղվել ձեռնարկատիրությամբ, եւ շարունակում է առեւտրային գործունեություն ծավալել:

Ռուսաստանի հետաքննական կոմիտեի փոխնախագահ Ելենա Լեոնենկոն հայտարարել է, որ ստուգումների ժամանակ հաստատվել է Գուդկովի` «English Village» ընկերության կառավարման մասնակցությունը:

Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, թե Գուդկովի նկատմամբ քրեական գործ կհարուցվի:

Գուդկովն իր հերթին հայտարարել է, որ Գերագույն դատարանում կբողոքարկի մանդատից զրկելու որոշումը  եւ պատրաստվում է  սեպտեմբերի  17-ին հայց ներկայացնել: