«Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Գենադի Գուդկովը հերքել է այն տեղեկությունը, թե Պետդումայի նիստում ինքը հայհոյել է: Նա պարզապես «գրողի ծոցն» է ուղարկել իրեն վիրավորողին եւ խոստացել «հագցնել քիթմռթին»:
Պատգամավորական մանդատից զրկված Գուդկովը հայտարարել է, թե ցենզուրայից դուրս բառապաշար չի օգտագործել: «Ոչ ոք ոչ մեկի չի հայհոյել, թեեւ անկեղծ ասած, չէի հրաժարվի թունդ խոսքերից: Երբ վերջացրի խոսքս եւ հեռացա ամբիոնից, ինչ- որ մեկը բաձր գոռաց «Հուդա»: Ես չտեսա, թե դա ով էր, եւ նրան ուղարկեցի գրողի ծոցը: Հետո ասացի` ով դա ասել է, քիթմռութը կջարդեմ: Սակայն բոլորը լռեցին, ցանկացող կարծես չկար»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Գուդկովը հայհոյել է իրեն «Հուդա» ասողին:




























