Եվրախորհրդարանի՝ սեպտեմբերի 13-ին ընդունած «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործ» կոչվող  բանաձեւը շատ դրական եմ գնահատում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ այն հաջողված բանաձեւ է:

Սակայն, Հարությունյանի կարծիքով, այս բանաձեւը Ադրբեջանի վրա պատշաճ ազդեցություն չի ունենա եւ այդ երկրին  չի ստիպի, որ Ռամիլ Սաֆարովը պատիժը կրի թեկուզ այնտեղ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործ» 2012/2785(RSP) համարի բանաձեւ էր ընդունել: