23-ամյա Լիզի Վելասկեսին անվանում են աշխարհի ամենասարսափելի կինը: Նա ոչ մեկի անտարբեր չի թողնում, իսկ նրա մասին տեսանյութերը գերազանցում են բոլոր ռեկորդները:
Աղջիկը խոստովանել է, որ դպրոցում իրեն հրեշ էին անվանում եւ վերաբերվում որպես անասունի: Անգամ հիմա, չնայած իր հանրահայտ լինելուն, իրեն առաջին ագնամ տեսնողները բառացիորեն աչքերով ուտում են իրեն եւ սարսափում տգեղությունից` չհավատալով, որ նա ընդամենը 23 տարեկան է:
Իսկապես Վելասկեսը պառավի տեսք ունի: Նա այնքան նիհար էր կարծես համակետրոնացման ճամբարի կալանավոր լինի` միայն կաշի եւ ոսկոր: Բացի այդ, աչքերից մեկն էլ չի տեսնում եւ սպիտակ փառով է պատված:
Աղջիկը դժվարությամբ է տեղաշարժվում, իսկ պատճառը հիվանդությունն է, որը բժիշկներն այդպես էլ չեն կարողանում ախտորոշել: Աղջկա մոտ գրեթե իսպառ բացակայում է ենթամաշկային ճարպը:
Չնայած նրան, որ աղջիկը մշտապես ծաղրուծանակի է ենթարկվել, նա չի ընկճվում: «Ես մարդ եմ, դրանք ինձ վիրավորում են, բայց ես թույլ չեմ տա, որ նման բաներն ինձ կոտրեն»,-ասել է նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:











