Երկարատեւ աշխատանքային օրը կարող է ավարտվել ինֆարկտով կամ ինսուլտով, պնդում են բժիշկները: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ գերծանրաբեռնված աշխատանքը սրտանոթային հիվանդությունների ռիսկը մեծացնում է 80%-ով:

Բժիշկները պնդում են, որ դա տեղի է ունենում սթրեսի երկարատեւ ազդեցության  հետեւանքով: Մյուս նպաստող հանգամանքը վատ սնվելն ու ֆիզիկական վարժությունների բացակայությունն է:Հետազտության արդյունում պարզվել է նաեւ, որ երկարատեւ աշխատանքային օրը նպաստում է նաեւ տկարամատությանը ավելի մեծ տարիքում:

Դրա ազդեցությունը նման է ծխելու ազդեցությանը:Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ երկար`11 ժամ եւ ավելի աշխատող մարդիկ երկու անգամ ավելի շատ են տառապում դեպրեսիայով, քան օրական 7-8 ժամ աշխատողները: