Ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները եւ ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ եւ բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգեւատրվել են պաշտպանության նախարարի կողմից:




























