«Հրապարակը» գրում է, որ չորեքշաթի, կառավարության հարցուպատասխանի ժամանակ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարին ամբիոնի մոտ հրավիրելիս էլի արտասանեց իր «կարոննի» ֆրազը. «Մայի ֆինանսի պայուտ ռամանսի»:
Ասաց ու թերեւս փոշմանեց: Բանն այն է, որ երբ նա այդ տողերն արտասանում է, մի քանի ամիս հետո հրաժարական է տալիս: Խորհրդարանում պնդում կա, որ վերջին շրջանում նա բավականին անկումային տրամադրության մեջ է, չունի նախկին էնտուզիազմը: Դրանով է բացատրվում ընդդիմությանն անվերջ նկատողություն անելու հանգամանքը:
Ըստ լավատեղյակների, Արգամիչին չի հաջողվում համոզել Գագիկ Ծառուկյանին` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն անել, ինչը միակ պայմանն էր նրա՝ կրկին ԱԺ նախագահ դառնալու:
Հիշեցնենք, որ ԱԺ նա խագահ դառնալուց առաջ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ծերակույտի առաջ հայտարարել էր, որ Գագոն 99 տոկոսով պաշտպանելու է Սերժ Ազատիչի թեկնածությունը:





























