Երեկ Հայ ազգային կոնգրեսի համար պատմական օր էր: Մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանի հրապարակած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո, երեկ վերջապես կոնգրեսին հաջողվեց ըմբոշխնել «Բարգավաճ Հայաստանի» իրեն մերձենալու այնքան երազած պահը: Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը:
«Ի պաշտպանություն ՀԱԿ ազատազրկված երիտասարդների, գլխավոր դատախազության շենքի դիմաց մինչեւ երեկ իրականացվող ուրբաթօրյա բողոքի ակցիաների հանդեպ, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն անտարբեր էր, որեւէ ձեւով չէր արձագանքում: Իսկ երեկ, «Բարգավաճը» որոշեց իր ներկայացուցչին գործուղել դատախազության շենքի մոտ, ուր ՀԱԿ-ը հերթական ակցիան էր կազմակերպել»,-գրում է «Հայոց աշխարհը»:





























