Լուսնի առաջին այցելուն իր վերջին հանգրվանն է գտել օվկիանոսում: Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, Նիլ Արմսթրոնգի աճյունը Ատլանտյան օվկիանոս է հասցրել «Ֆիլիպին Սի» ռազմանավը, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Նիլ Արմսթրոնգը մահացել է 2012 թվականի օգոստոսի 25-ին` 82 տարեկան հասակում: Մինչեւ NASA-ի անդամ լինելը, նա օդաչու է եղել ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերում եւ մասնակցել է ռազմական գործողությունների: Նրա մահվանից հետո Արմսթրոնգի ընտանիքը հայտարարել է, որ նա կհանգրվանի ծովում` համաձայն ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ավանդույթի:
Արմսթրոնգը պատմության մեջ է մտել որպես Լուսնի վրա ոտք դրա առաջին մարդը, ինչը տեղի է ունեցել 1969 թվականի հուլիսի 20-ին: Իր գործընկեր Էդվին Օլդրինի հետ նա Լուսնի վրա անցկացրել է երկուսուկես ժամ:




























