Սեպտեմբերի 15-ի երեկոյան թալիբները հարձակվել են Աֆղանստանի հարավում բրիտանական Քեմփ Բաստիոն ռազմակայանի վրա, որտեղ ծառայում է արքայազն Հարրին:
Թալիբները ռազմակայանը հրաձգության են ենթարկել: Հարձակման ընթացքում սպանվել են ծովային երկու հետեւակներ: Եւս մի քանի զինառայողներ վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը: Արքայազն Հարրին իսլամականների հարձակման արդյունքում չի տուժել, հայտարարել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, թալիբների հարձակումը համընկել է Եղիսաբեթ II թագուհու թոռան 28-ամյակին: Նա իր ծննդյան տարեդարձը կնշի կրակոցների եւ պայթյունների ներքո: Ռազմակայանում արգելված են ալկոհոլային խմիչքները, այդ պատճառով էլ տոնը կլինի զուսպ:
Արքայազն Հարրին արդեն հունվարին արձակուրդ կստանա եւ կուղեւորվի Կիպրոսում բրիտանական զինծառայողների հատուկ հանգստավայր:
Սա Հարրիի արդեն երկրորդ գործողումն է Աֆղանստան: 2008 թվականին նա արդեն ծառայել էր գաղտնի եւ հետ էր կանչվել, երբ տեղեկությունը հայտնվել էր մամուլում: Այս անգամ նա բացահայտ է գնացել ծառայության, թալիբները նրան հայտարարել են «թիվ մեկ թիրախ»: Այնուամենայնիվ, հրամանատարությունը հայտարարել է, որ հարմարվելու համար Հարրիին կտան միայն 10 օր, որից հետո նա կսկսի ռազմական թռիչքները:





























