Պեկինում Ճապոնիայի դեսպանատան դիմաց բազմահազարանոց ակցիա է տեղի ունենում: Չինացիները բողոքում են Ճապոնիայի կողմից վիճելի կղզիների ազգայնացման դեմ: Ցուցարարներին զսպում է զինված ոստիկանությունը, հաղորդում է «Ֆենհուան» գործակալությունը:
Ցուցարարների ձեռքին չինական դրոշն է, դեսպանատան ուղղությամբ ձվեր, պլաստմասե շշեր եւ այլ աղբ են նետում:
Երկու երկրների հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել էր հինգ կղզիներից երեքը` գնելով դրանք մասնավոր սեփականատերերից: Չինաստանում դա որակել են իբրեւ սպառնալիք ՉԺՀ-ի տարածքային ինքնավարության համար եւ Տոկիոյին նախազգուշացրել են հնարավոր հետեւանքների մասին:
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ երկրում:
Ավելի վաղ պեկինյան իշխանությունները Ճապոնիայի դեսպանատան անվտանգության համար փակել էին դրան կից գտնվող հասարակական տրանսպորտի կանգառները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ճապոնիայի ԱԳՆ-ն Չինաստանից ահանջել է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:





























