Չինաստանի Մանչժուրիա քաղաքում`Ռուսաստանի սահմանից ոչ հեռու վթարի հետեւանքով ռուս վեց զբոսաշրջիկներ են զոհվել:

 «Նախնական տեղեկություններով, զբոսաշրջիկներ տեղափոխող «Գազել» մակնիշի մեքենան շրջվել է եւ բռնկվել: Երեք մարդ տեղում մահացել են, եւս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ շուտով մահացել են: Վթարին այլ մեքենաներ չեն մասնակցել», - «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են իրավապահ մարմիններից: Այս պահին զոհվածներին տեղափոխում են Ռուսաստան:

Ավելի վաղ ականատեսները պատմել էին, թե «Գազելը» բախվել է չինական գազով աշխատող բեռնատարին: Բախման արդյունքում բեռնատարը շրջվել է: «Չեմ կարող ասել` պայթյուն եղել է, թե ոչ, բայց «Գազելն» այրված էր», - ասել է նա:

Հիշեցնենք, սա արտասահմանում ռուս զբոսաշրջիկների մահվան արդեն երկրորդ դեպքն է վերջին երկու օրվա ընթացքում: Սեպտեմբերի 14-ին Հունաստանում զոհվել էին 4 ռուսներ, 23-ը վիրավորվել էին: