Մահմեդական ողջ աշխարհում անկարգություններ հրահրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը գնալով ավելի շատ սկանդալային մանրամասներ է ի հայտ բերում: Հիշեցնենք, որ Associated Press-ի լրագրողները նախկինում բացահայտել էին, որ ֆիլմի ռեժիսորը հրեա Սեմ Բեյսիլ անունով մեկն է, ում որպես ուրվական էին բնորոշել: Նրանք բացահայտել են, որ այս անվան տակ հանդես է գալիս ոմն Նակուլա Բեսսլի Նակուլա:

Ինչպես բացահայտել են ամերիկյան Gawker պարբերականի լրագրողները, Նակուլա Բեսլին եղել է ֆիլմի պրոդյուսերը, իսկ ֆիլմը նկարահանել է Ալան Ռոբերթս անունով մեկը, ով հայտնի է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի իր մեծ փորձով: Հետաքննության արդյունքում լրագրողներին հաջողվել է գտնել ֆիլմի դերասանների ընտրության հայտարարությունը, որը սկզբնական շրջանում ունեցել է «Անապատի զինվորը» անվանումը:  Հայտարարության մեջ որպես ռեժիսոր նշվում է Ալան Ռոբերթսի անունը: 65-ամյա կինոգործիչը հայտնի է մի շարք պոռնո-ֆիլմերով, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ֆիլմը հունիսին տեղադրվել էր YouTube-ում եւ մահմեդական աշխարհի զայրույթին էր արժանացել, ինչի հետեւանքով մահմեդական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ եւ անկարգություններ են տեղի ունեցել ` մադկային զոհերով եւ վիրավորներով: