65 տարեկան հասակում մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահար Մաքսիմ Կապիտանովսկին: Այս տարվա սկզբին նրան ուռուցքաբանական հիվանդություն էին ախտորոշել:

Կապիտանովսկին թմբկահար էր խմբի սկզբնական` 1970-ականների կազմում:

1984-1994թթ. նա խմբի հետ աշխատում էր իբրեւ համերգային հնչյունային ռեժիսոր, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Երեք տարի նա եղել է «ՍՄԱԿ» թերթի գլխավոր խմբագիրը:

Կապիտանովսկին «Մաշինա վրեմենի» խմբի կազմում վերջին անգամ հանդես է եկել որպես երաժիշտ`խմբի 20-ամյա հոբելյանի առթիվ:

Մաքսիմ Կապիտանովսկին որպես կինոռեժիսոր երաժիշտների մասին փաստագրական երեք ֆիլմերի հեղինակ է, ինչպես նաեւ հեղինակել է երաժշտությանը նվիրված 4 գիրք, այդ թվում` «Մաշինա վրեմենի» խմբի մասին` «Ամեն ինչ շատ բարդ է» (1994) վերնագրով: