Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103 մլն 430 հազար 446 ԱՄՆ դոլար 410.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 114 մլն 233 հազար 536 ԱՄՆ դոլար 411.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 550 հազար ԱՄՆ դոլարի առք եւվաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5 մլն 50 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 643 հազար 352 եվրո 525.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 584 հազար 873 եվրո 527.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 872 մլն 318 հազար 821 ՌԴ ռուբլի 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79 մլն 4 հազար 220 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.2 մլն ԱՄՆ դոլար: