Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերություններին վերաբերող վերջին իրադարձությունների հետ կապված ներկայումս չեն նախատեսվում Ավստրիայից դեպի Հունգարիա իրականացվող չվերթերի իրականացման եւ դրանց հաճախականության որեւէ փոփոխություններ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեց «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին:

Նրանց փոխանցմամբ` ներկայումս «Ավստրիական ավիաուղիները» կատարում են շաբաթական 6 չվերթ Վիեննա-Երեւան-Վիեննա ուղղությամբ:  «Ավստրիական Ավիաուղիներն» իրականացնում են երեք չվերթ օրական Վիեննա-Բուդապեշտ-Վիեննա ուղղությամբ:

Նշենք, որ Հյաաստանից Հունգարիա տարանցիկ չվերթներ իրականացնում է «Ավստրիական ավիաուղիները»

Հիշեցնենք, որ 2004 թ-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրրգեն Մարգարյանին, ինչի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Սակայն այս տարվա օգոստոսի 31-ին մարդասպանը Հունգարիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում են շնորհել: Այդ դեպքերից հետո Հայաստանը սառեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին եւ նրան ներում շնորհելը ողջ աշխարհի դժգոհությանն է արժանացել, Հայաստանում եւ սփյուռքահայ համայնքներում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել: