Իրանը եւ Ռուսաստանը  երկկողմանի առեւտրային գործառնություններում կհրաժարվեն դոլարի կիրառումից: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի  դեսպան Սեյեդ Ռեզա Սաջադին:

Ինչպես հաղորդում է Fars-ը, դեսպանը հայտնել է, որ դոլարը ոուբլով փոխարինելու առաջարկը արել էր Ռուսաստանի  նախագահ Դմիտրի Մեդվեւդեւը` Աստանայում  իրանցի գործընկերոջ` Մահմուդ Ահմադինեժադի  հետ հանդիպման ժամանակ:

«Այսուհետ մենք այս սկզբունքով ենք համագործակցել եւ մեր առեւտրի մի մասը իրականացվել է ռուբլով»,-ասել է նա:

Նման մոտեցում կա նաեւ Ռուսաստանի կողմից, կարծում է դիվանագետը, ավելացնելով, որ  «Մոսկվան դեմ է Իրանի նկատմամբ միակողմանի պատճամիջոցներին, որը կիրառվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում, այդ թվում Իրանի Կենտրոնական բանկի վերջին պատժամիջոցների նկատմամբ»:

Ռուսները հստակ հայտարարել են, որ նրանք չեն ընդունում այդ պատժամիջոցները եւ Իրանի միջուկային խնդիրը լուծումը տեսնում են միայն բանակցությունների ճանապարհով:

Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը հետեւողականորեն դոլարը փոխարինում է այլ արժույթներով` արտաքին աշխարհի հետ առեւտրային գործարքներում:  օրինակ Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճապոնիայի  հետ նավթային առեւտրում Իրանը այլընտրանքային արժույթի է անցել: