Մահմեդական երկրներում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը. Ամերիկյան դիվանագիտական առաքելությունները հսկող ոստիկաններրը ստիպված են կրակել, կան զոհեր:
Այսպես, անցած օրերին Թունիսի մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, շուրջ 40-ը վիրավորվել են, հաղորդում է rbc-ն:
Թունիսում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Դիվանագիտական առաքելության մոտ ավտոմեքենաներ են այրել, հարձակում է կատարվել ամերիկյան դպրոցների վրա;
Սուդանում եւս, որտեղ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ մահակներ է կիրառել, երեք մարդ է զոհվել:
Եգիպտոսում շարունակվում են փողոցային բախումները, իշխանությունները ցուցարարների դեմ դուրս են բերել հատուկ նշանակության ջոկատները: Բախումներ են տեղի ունենում ոչ միայն Կահիրեում, այլեւ Ալեքսանդրիայում:
Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում բողոքի ալիքը բարձրացել է համացանցում «Իսլամի անմեղությունը» ֆիլմի հայտնվելուց հետո, որտեղ նկարագրվում է Մուհամեդ մարգարեի կյանքը, ինչն էլ հարուցել է հավատավորների դժգոհությունը:











