Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի նախագահ Ռուբեն Աղանբեկյանը  լքում է պաշտոնը` գործունեությունը շարունակելով  «Օտկրիտիե» ֆինանսական կորպորացիայում:

Սեպտեմբերի 14-ին նա Մոսկվայի միջբանկային արժութային բորսայից հեռանալու  դիմում է ներկայացրել: Աղանբեկյանը կզբաղեցնի «Օտկրիտիե» ՖԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Տեղափոխումը, որոշ տվյալներով, տեղի կունենա մոտ ժամանակներում:

Վերջերս «Օտկրիտիե»-ի համասեփականատեր Վադիմ Բելյաեւը  «Վեդոմոստի» պարբերականին հայտնել էր, որ կորպորացիայում մեծ փոփոխություններ են սպասվում, սակայն հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել:  «Հարցը միայն ցատկի  որակին է վերաբերում»,- ասել էր նա: