Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:  Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի