Ֆրանսիական «Closer» ամսագիրը Քեյթ Միդլթոնի եւ նրա ամուսնու` արքայազն Ուիլյամի հանգստի ընթացքում արված նոր ինտիմ լուսանկարներ ունի, հայտնել է պարբերականի խմբագիր Լորանս Պիոն:
«Չեմ թաքցնի, որ մենք ունենք այլ լուսանկարներ եւս, որոնք չենք հրապարկել եւ չենք պատրաստվում հրապարակել: Դրանք զվարճալի են եւ ամենեւին նվաստացուցիչ չեն»,- ասել է Պիոն:
Թեեւ նա չի մանրամասնել, թե ինչ լուսանկարներ են, սակայն TMZ պորտալը ենթադրում է, որ դրանք անձնական բնույթի են, իսկ Պիոն դրանց գոյության մասին խոսել է Բուքինգհեմյան պալատին նախազուշացնելու համար, որը ցանկանում է արքայական զույգի պատիվը պաշտպանել դատարանում:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ֆրանսիական «Closer» ամսագիրը հրապարկել էր գոտկատեղից վերեւ մերկ Քեթրինի լուսանկարները ` արված Ֆրանսիայի հարավում ամուսնու հետ հանգստանալու ընթացքում:
Ավելի ուշ տեղեկատվություն էր ստացվել, որ բրիտանական թագավորական ընտանիքը դատի է տվել ֆրանսիական Closer ամսագրին;





























