Ռուսաստանի Մերձբայկալի շրջանի ոստիկանությունը հերքել է Չինաստանում տեղի ունեցած վթարի հետեւանքով ռուս 6 զբոսաշրջիկների մահվան մասին տեղեկատվությունը: Իրականում զոհվել է 3 մարդ, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-Ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Մերձբայկալի շրջանի իրավապահ մարմիններին, հայտնել են, որ զոհվել է 6 մարդ` 3-ը տեղում, 3-ը` հիվանդանոցում:
Զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ հատել է ռուս-չինական սահմանը եւ ուղեւորվել դեպի Մանչժուրիա քաղաք: Նախնական տվյալներով` Միկրոավտոբուսին հարվածել է քար տեղափոխող բեռնատարը, ինչից հետո մեքենան այրվել է:




























