ԱՄՆ-ի իշխանությունները Google-ին կոչ են արել վերանայել YouTube-ում «Մահմեդականների անմեղությունը»  տեսագրությունը պահելու  որոշումը` նշելով, որ այն կարող է խախտել վիդեոհոսթինգի օգտագործման իրավունքները: Սակայն պահանջը  պաշտոնապես չի եղել, հետեւաբար որոշման իրավունքը պատկանել  է  ընկերությանը, գրում է All Things Digital-ը:

«Մենք չենք կարող այս երկրում ճնշում գործադրել ազատ ինքնաարտահայտման իրավունքի վրա»,- Politico պարբերականին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Google-ը սահմանափակել է հոլովակի հասանելիությունը Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում, ավելի վաղ այն արգելափակվել էր Եգիպտոսում, Լիբիայում, որտեղ բողոքի ակցիաները հասել էին առավելագույն լարվածության:

Ըստ Google-ի, հոլովակը չի խախտում  կայքի օգտագործման իրավունքները: YouTube -ից   նյութ հեռացնելու համար, ընկերությունը սովորաբար պահանջում է տվյալ երկրի  կառավարության պաշտոնական թույլտվությունը կամ էլ դատարանի որոշում: