Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ «ՙՙԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը» սեպտեմբերի 13-ին համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, »Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելոռուսական ընկերությանՙ» նախագահ Ն.Իվանովան, ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական համագործակցության եւ բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլեւիչը:

Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետեւ հանդես են եկել Բելոռուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն եւ բելոռուսահայ բանաստեղծ եւ թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելոռուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ:Միջոցառումը ավարտվել է «Էրեբունի» հայկական պարային համույթի ելույթով: