Կանադայի մայրաքաղաք Օտտավայում սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը եւ Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ:





























