Մոսկվայի Պուշկինի հրապարակից մենկարկել է թվով երրորդ «միլիոնների երթը»:

Ոստիկանների տվյալներով`երթի մասնակիցների թիվը հասնում է 5 հազարի: «Երթի» «ձախ» շարասյան առաջնորդ Սերգեյ Ուդալցովի հաշվարկով`մասնակիցների թիվն արդեն գերազանցել է 100 հազարը, հայտնում է «gazeta.ru»-ն:

«Միլիոնների երթն» ընթանում է «Ռուսաստանն առանց  Պուտինի», «Երրորդ ժամկետը` բանտարկություն», «Ռուսաստանն ազատ կլինի» նշանաբանների  ներքո: Երթը հսկվում է ոստիկանական ուղղաթիռներով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Երթի ավարտից հետո, ժամը 16:00-ին Ակադեմիկոս Սախարովի պողոտայում կկայանա հանրահավաք: Ակցիայի մասնակիցների համաձայնեցված թիվը 25 հազար է:

Մոսկվայում երթը հսկվում է մոտ 7 հազար իրավապահների կողմից: Սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիային միացել են Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Սանկտ Պետերբուրգում կընթանան  «Միլիոնների երթ» անվամբ միանգամից 3 ակցիաներ`ընդհանուրը 15 հազար հոգու մասնակցությամբ: