Հայաստանում ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների անցկացումը ոչ մի կապ չունի տարածաշրջանում իրավիճակի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսում նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլեւը:
Նրա խոսքով` զորավարժությունների անցակացումը նախատեսված էր դեռեւս նախորդ տարի, սակայն հետո հետաձգվել էր: Նշենք, որ «Փոխգործակցություն- 2011»-ն անցկացվել էր Տաջիկստանում, իսկ ՀԱՊԿ առաջին զորավարժությունները տեղի են ունեցել Ղազախստանում` 2009թ., հետո Ռուսաստանում`2010-ին:
Զորավարժություններն ուղղված են յուրաքանչյուր անդամ երկրի մարտունակության բարձրացմանն ու միաժամանակ ՀԱՊԿ ԱԱՀՈւ ստորաբաժանումների գործողությունների համակարգմանը: «Հակառակորդը պայմանական է` առանց որեւէ երկրի հետ կապելու, հարցեր չառաջացնելու համար»,- նշել է Յակովլեւը:
Պաստասխանելով հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ իրական սպառնալքի դեպքում ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի գործողությունն սկսելու համար, գեներալը նշեց, որ յուրաքանչյուր դեպքում գործողությունները կախված են իրավիճակից. «Երկրի ղեկավարությունը որոշում է կայացնում: Գործողություններին մասնակցող ստորաբաժանումների թվային կազմից է կախված նրանց արագ գործի անցնելը»,- ասել է Յակովլեւը:




























