Չեխիայում ժամանակավոր արգելք է դրվել ալկոհոլային այն խմիչքների վրա, որոնցում սպիրտի տոկոսը 20 աստիճանից բարձր է: Խիստ որոշումը պայմանավորված է զանգվածային թունավորումներով, որոնց պատճառով  մահվան դեպքեր են  գրանցվել:

ВВС-ի տվյալներով, Չեխիայում ալկոհոլային թունավորումից մահացել է 19 մարդ, տասնյակ մարդիկ գտնվում են հիվանդանոցներում: Ինչպես պարզվել է, տուժածները խանութներից եւ սուպերմարկետներից գնել են կեղծ սպրիտից պատրաստված ալկոհոլ:

Թունավոր  ալկոհոլի իրացման կասկածանքով ձերբակալվել է 36–ամյա տղամարդ, հայտնում է «Գուդոկը»: Չեխ ոստիկաններևը ստուգել են 410 կրպակներ եւ խանութներ եւ բացահայտել են, որ առեւտրային 70 կետերում վաճառվել է կեղծ ալկոհոլ:

Քաղաքացիներին պաշտպանելու նպատակով, իշխանություններն արգելել են իրացնել ալկոհոլային այն խմիչքները, որոնց մեջ սպիրտի տոկոսը 20 աստիճանից բարձր է: