Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ռուսաստանցի հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկուն կոչ է արել չսափրել բեղերը «Զենիթի» պարտության պատճառով:
«Հայտնի դերասան Բոյարսկին սպառանցել էր սափրել բեղերն ու դեն նետել գլխարկը, եթե «Զենիթը» պարտվի «Թերեքին»: Ես վստահ եմ, որ նա խոսքի մարդ է: Բայց միլիոնավոր հանդիսատեսի սիրելիին հնարավոր չէ պատկերացնել առանց բեղերի եւ գլխարկի: Այս իսկ պատճառով նրան խնդրում ենք դա չանել: Խաղը մնում է խաղ»,- գրել է Քադիրովը Twitter-ում:
Դերասանի որդին` Սերգեյ Բոյարսկին էլ Քադիրովին պատասխանել է, որ բեղերը սափրելու մասին խոստումներն ընդամենը բամբասանքներ են: «Հենց նոր եմ խոսել հորս հետ, նա նման հայատարարություն չի արել: Դրանք բամբասանքներ են: Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ»,- հաղորդում է NEWSru.com-ը:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ի հանդիպման ժամանակ «Թերեքը» 2:0 հաշվով հաղթել էր «Զենիթին»:





























