ՀԱՊԿ շտաբի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի չափանիշները համեմատելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Մենք մեր չափանիշներն ունենք` ՆԱՏՕ-ն` իրենը»,- հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլեւը`  «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում հրավիրված ասուլիսում, որտեղ այսօր մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները:

Գեներալի խոսքով` ՀԱՊԿ-ն ունի մարտական արագ  պատրաստականության իր միջոցները, ՆԱՏՕ-ն` իրենը: «Մենք աշխատում ենք, որ մեզ մոտ պատրաստականության նկատմամբ միասնական պահանջներ լինեն: Բնականաբար, դրանք վատ չեն լինի, քան ՆԱՏՕ-ինը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին մեկնարկած ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 19-ը: Զորավարժություններին մասնակցում է մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Նման զորավարժություններին առաջին անգամ մասնակցում են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները: